Այսօր՝ փետրվարի 11-ին, Ախալքալաքում կորոնավարակի նոր դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 617, որից 327-ը՝ Ախալքալաքում, իսկ 150-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 10 նոր դեպք. Ադիգենի՝ 0, Ասպինձա՝ 1, Ախալցիխե՝ 5, Ախալքալաք՝ 0, Բորժոմի` 4 և Նինոծմինդա՝ 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 289 անձ. Ախալցիխեում՝ 13, Բորժոմիում՝ 68, Ադիգենում՝ 195, Ասպինձայում՝ 9, Ախալքալաքում՝ 4 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 49 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 32 մարդ: Գրանցվել է մահվան մեկ դեպք։ Մահացել է 70-ամյա տղամարդ` Ախալցիխեյի մունիցիպալիտետում։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 472, իսկ մահվան դեպքերը՝ 45։
Այս պահի դրությամբ սպասվում է 154 թեստի պատասխանի։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 35 անձ, ընթանում է փորձաքննություն։