Հոկտեմբերի 12-ից Վրաստանի 2021 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումը կշարունակվի խորհրդարանական դաշինքների ձևաչափով:
Կառավարության ներկայացրած նախագիծն այսօր կքննարկեն ընդդիմադիր խմբակցությունները՝ «Ազգային շարժում»-ը և «Եվրոպական Վրաստան»-ը:
Ֆինանսական փաստաթուղթն ընդդիմության պատգամավորներին կներկայացնի Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն:
2021 թվականի պետական բյուջեն նախագծված է հաշվի առնելով 5%-ոց տնտեսական աճը:
Ներկայացված նախագծի համաձայն, բյուջեի ընդհանուր ծախսային մասը 17 միլիարդ 71 միլիոն լարի է, ինչը մոտավորապես 1 միլիարդ 150 միլիոն լարիով ավելին է, քան 2020 թվականի ճշգրտված պլանը:
Ամենաշատ ծախս ունեցող գերատեսչությունը Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարությունն է, ուստի հիմնական միջոցները կենտրոնացված են այս նախարարությունում:
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության համար նախատեսվում է 2 միլիարդ 421 միլիոն լարի: Գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար` 1 մլրդ 738 լարի:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության համար նախատեսվում է 356 մլն լարի, Պաշտպանության նախարարության համար` 900 միլիոն լարի, իսկ Ներքին գործերի նախարարության համար՝ 790 միլիոն լարի:
Ինչ վերաբերում է Ֆինանսների նախարարությանը, ապա այս տարի ֆինանսավորումը կազմում է 156 մլն լարի, իսկ հաջորդ տարի այս գերատեսչության համար նախատեսվում է նույնքան գումար: