Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44 461-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 190-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 891 դեպք կա, այլ պատճառով՝ 272։
Ապաքինվել է ևս 402 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 39257 է, փաստացի բուժվողներինը՝ 4041 է։
Մեկ օրում թեստավորվել է 2363 մարդ։ Ընդհանուր առմամբ, 213644 թեստ է արվել։