ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամը ողջունում է Վրաստանի կառավարության նախաձեռնությունը՝ ավելացնելու կարիքավոր երեխաներին սոցիալական օգնությունը մինչև 150 լարի (մոտ 50 ԱՄՆ դոլար):

«Սոցիալական աջակցության ավելացման մասին կառավարության որոշումը կարևոր քայլ է Վրաստանում մանկական աղքատությունը նվազեցնելու համար», – հայտարարել է Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հասան Խալիլը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն՝ կազմակերպությունը սերտորեն համագործակցում է Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, վերաբնակեցվածների և ներքին տեղահանվածների նախարարության հետ՝ բարելավելու նպատակային սոցիալական աջակցության ծրագրերը և նվազեցնելու ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների թիվը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մեջբերում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ իրականացված և USAID-ի աջակցությամբ կատարված ուսումնասիրության տվյալները:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսային համավարակը կրճատել է երկրի բնակչության միջին ամսական եկամուտը։ Եկամուտների նվազմանը դիմակայելու համար մարդիկ ամենից հաճախ դիմում էին կենցաղային ծախսերի կրճատմանը, այդ թվում՝ սննդի ուղղությամբ, իրենց խնայողություններն օգտագործելով, ընկերներից ու ծանոթներից պարտքով գումար վերցնելով։

Միևնույն ժամանակ անբարենպաստ է անապահով ընտանիքների երեխաների հետ կապված տիրող իրավիճակը.

20%-ը չի կարողացել երեխաներին ապահովել տարբեր միջոցներով կամ առաջին անհրաժեշտության պարագաներով,

Ընտանիքների 45%-ը չի կարողացել երեխաներին կոշիկ գնել,

36%-ը՝ հագուստով,

41%-ը՝ սպիտակուցներով հարուստ մթերքներով,

30%-ը՝ տարիքին համապատասխան գրքերով,

53%-ը՝ խաղալիքներով: