Ոստիկանական օրվա առթիվ, Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին և վարչապետ Գիորգի Գախարիան ծաղկեպսակ են դրել նախարարությունում հերթապահության արդյունքում սպանված ոստիկանների հուշարձանին: Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Գերատեսչության տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել են ներքին գործերի փոխնախարարները:

«Արարողությունը տեղի է ունեցել պատվո պահակախմբի մասնակցությամբ: Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարականի բաժնի նվագախումբը կատարել է Վրաստանի ազգային հիմնը: Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հերթապահության արդյունքում զոհված ոստիկանների հիշատակը», – ասվում է տեղեկատվության մեջ: