«Բաթումի՝ բույրերի հսկայական բազմազանություն» – այս վերնագրով հոդվածը տպագրվել է հանրահայտ «National National Geographic Travel Food» տպագիր հրատարակության կողմից: Տեղեկատվությունը տարածում է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Զբոսաշրջության և առողջարանների վարչությունը:
Հոդվածի հեղինակը բրիտանացի ընթերցողներին խորհուրդ է տալիս ծանոթանալ վրացական խոհանոցի բազմազանությանը և Բաթումիում փորձել աջարական խաչապուրին:
Միացյալ Թագավորություններում տպագիր առաջատար հրատարակությունը համատեղում է խոհարարական ուղեցույցի գործառույթը և հստակորեն նկարագրում է աշխարհի տարբեր անկյունների համերը, որոնք ուղեկցվում են գեղեցիկ, ախորժալի լուսանկարներով և բաղադրատոմսերով: Հրատարակությունը վրացական խոհանոցի մասին գրում է, որ այն իր հանրաճանաչության գագաթնակետում է, և Վրաստանը լավագույն վայրն է այն բացահայտելու համար:
«Վրացական խոհանոցն իր հանրաճանաչության գագաթնակետում է, և այն բացահայտելուց ավելի լավ տեղ չկա, քան հենց այս երկիրն է: Ձգվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, Վրաստանը ժամանակին Մետաքսի ճանապարհի վրա էր, ինչը նշանակում էր, որ ամբողջ աշխարհի առևտրականները տարբեր քաղաքներից բերում էին տարբեր համեղ համեմունքներ կամ հատուկ բուրմունքներ, ինչը, իր հերթին, նպաստում էր տեղական խոհանոցի ստեղծմանը: Վրացական խոհանոցի հավաքականությունն ու բազմազանությունը երկաստղանի «Noma» ռեստորանի համասեփականատեր, դանիացի խոհարար Ռենե Ռեձեպին անվանել է «Եվրոպայում չբացահայտված սննդի լավագույն մշակույթներից մեկը»:
Այս խոհանոցը հարուստ է մսով, պանրախմորով, տարբեր ապուրներով կամ այլ ուտեստներով, որոնք միասին զարդարում են ավանդական սեղանը: Սեղանագլուխը թամադան է: Գինին կենտրոնական տեղ է գրավում ինչպես սեղանին, այնպես էլ ազգային խոհանոցում. Վրաստանում 8000 տարվա վաղեմություն ունեցող քվեվրին բացելու արդյունքում երկիրը ստացավ աշխարհի ամենահին գինեգործական ազգի կոչումը: Գինեգործությունը վերելք է ապրում` շնորհիվ բնական գինեգործական վերածննդի», – ասվում է հոդվածում: