Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան նամակ է ստացել ամերիկյան կոնգրեսմեններից, որում ասվում է․ Վրաստանի կառավարությունը հրաժարվել է խոստացված ժողովրդավարական բարեփոխումներից, հետապնդում է քաղաքական ընդդիմադիրներին, իսկ ներդրումային կլիման երկրում վատթարանում է։

Նամակը ստորագրել է չորս կոնգրեսմեն՝ «Վրաստանի ընկերների խմբի» համանախագահներ Ադամ Քինսինգերն ու Ջերալդ Քոնոլին, Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելն ու Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Մայքլ Մաքքոլը։

Նամակը ստացվել է հունվարի 21–ին, սակայն վարչապետի վարչակազմն այն հրապարակել է հունվարի 22–ի երեկոյան։

Նամակում, հանձնաժողովի անդամները մտահոգություն են հայտնում ընտրական բարեփոխումների վերաբերյալ խոստումը չկատարելու, ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ քրեական գործեր հարուցելու և ցույցերը ցրելու կապակցությամբ: Սենատորները Վրաստանի կառավարությանը կոչ են անում պահպանել ժողովրդավարական սկզբունքները և զգուշացնում են, որ հակառակ դեպքում, հնարավոր է, ԱՄՆ-Վրաստան գործընկերային հարաբերությունները վերանայվել:

Ընդդիմադիր գործիչներն ու փորձագետներն ասում են, որ դա ամենաքննադատական նամակներից մեկն է, որը ստացել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունն, ու դրա իրական հասցեատերը վարչապետը չէ, այլ երկրի ոչ ֆորմալ ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։

Վրացական իշխանությունների արձագանքը․ նամակում արտահայտված կարծիքը պատկանում է միայն չորս կոնգրեսմենների և լուրջ քննարկման արժանի չէ։