Վրաստանի 2019 թվականի պետական բյուջեի ծրագրի համաձայն, նախատեսվում է հաջորդ տարվանից ավելացնել ոստիկանների, հրշեջների և փրկարարների աշխատավարձերը։
Ավելի կոնկրետ, 2019 թվականին Ներքին գործերի նախարարության համար հատկացվում է 643,5 մլն լարի։ Ենթադրվում է ցածր աստիճանի ոստիկանների աշխատավարձի ավելացման ամբողջական ֆինանսավորում (միջինը 250 լարիով), իսկ հունվարի 1-ից ենթադրվում է ցածր աստիճանի սահմանանային ոստիկանների աշխատավարձի ավելացում (միջինը 250 լարիով)։
Պետական անվտանգության ծառայության համար նախատեսվում է 134,0 մլն լարի։ Դրանից մինչև 6,0 մլն լարին նախատեսված է ստորին աստիճանի ծառայողների աշխատավարձերը 250 լարիով բարձրացնելու համար։ Բացի այդ, <> օրենքի համաձայն, դրամական միջոցները նախատեսված են, իրական ժամանակում աշխարհագրական դիրքը որոշող համակարգի ստեղծման մասնակի ֆինանսավորման համար։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության համար նախատեսվում է 87, 6 մլն լարի: Այդ թվում 5,5 մլն լարին հրշեջների և փրկարարների աշխատավարձի բարձրացման համար: