Այսօր Ախալքալաքի Ջավախեթյան փողոցի վերականգնման աշխատանքների ժամանակ վնասվել է ջրատար խողովակը, արդյունքում 1 461 բաժանորդ մնացել է առանց խմելու ջրի: Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնից հայտնում են, որ ջրամատակարարումը մոտավորապես կվերականգնվի ժամը 19:00-ի սահմաններում:
Ախալքալաքի սերվիս կենտրոնի աշխատակիցները աշխատում են վթարի վերացման ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների քաղաքում ջրամատակարարումը կվերականգնվի երեկոյան: