Այսօր՝ մարտի 2-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 699, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ 151-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 2 ժամվա ընթացքում կորոնավարակի 1 նոր դեպք է գրանցվել։
Ադիգենի՝ 2,
Ասպինձա՝ 0,
Ախալցիխե՝ 0,
Ախալքալաք՝ 0,
Բորժոմի՝ 0 և
Նինոծմինդա՝ 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 65 անձ. Ախալցիխեում՝ 1, Բորժոմիում՝ 50, Ադիգենում՝ 7, Ասպինձայում՝ 4, Ախալքալաքում՝ 3 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 10 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 1 պացիենտ: Գրանցվել է մահվան մեկ դեպք։ Մահացել է Ասպինձայի մունիցիպալիտետի 64-ամյա մի տղամարդ։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 616, իսկ մահացածներինը՝ 48:
Այս պահի դրությամբ սպասվում է 48 թեստի պատասխանի։
Բացահայտվել է վարակակիրների հետ շփման 3 դեպք։