Այս տարի Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական ծառայության բաժինը ընդհանուր առմամբ իրականացրել է 8 ծրագիր, որոնցից օգտվել է 2290 շահառու, իսկ ծախսված գումարը կազմել է 743 738 լարի։
Ստորև ներկայացնում ենք ամբողջ տարվա կատարված աշխատանքներն ըստ իրականացրած նախագծերի, հատկացված գումարով և շահառուների քանակով:
1․ Առողջության պաշտպանության ծրագիր:
2․ Վետերանների օգնության ծրագիր, մայիսի 9-ի կապակցությամբ:
3․ Նորածին ունեցող ընտանիքների օգնության ծրագիր:
4․ Սոցիալապես անապահով ընտանիքների օգնության ծրագիր:
5․ Սոցիալապես անապահով ընտանիքների տնային պայմանները բարելավման ծրագիր:
6․ Ուսման վարձի փոխհատուցման ծրագիր:
7․ Անօթևան անձանց հուղարկավորման ծախսերի փոխհատուցման ծրագիր:
8․ Դեղորայքի օգնության ծրագիր։
Առողջության պաշտպանության ծրագրից օգտվել է 325 քաղաքացի, ծախսվել է 198 618 լարի։
Ախալքալաքի հոսպիտալի հետ ունեցած համաձայնագրի հիման վրա հովանավորվել են 0-6 տարեկան երեխաները և թոշակառուները, ընդհանուր այս ծրագրից օգտվել է 642 բնակիչ 68 940 լարիի չափով։ Այս ծրագրի գումարը 80 000 լարի է։
Վետերանների օգնության ծրագրից, մայիսի 9-ի կապակցությամբ, օգտվել է 6 շահառու, ընդհանուր գումարը կազմել է 6000 լարի։
Նորածին ունեցող ընտանիքների օգնության ծրագրից օգտվել է 526 բնակիչ, ծրագրի իրականացման համար ծախսվել է 145050 լարի։
Սոցիալապես անապահով ընտանիքների օգնության ծրագիրից օտվել է 622 բնակիչ, գումարը ընդհանուր կազմել է 199 291 լարի։
Սոցիալապես անապահով ընտանիքների տնային պայմանների բարելավման ծրագիրն ապահովել է 49 շահառուի, որի համար ծախսվել է 51 800 լարի։
Ուսման վարձի փոխահտուցման ծրագրից օգտվել է 69 ուսանող, ընդհանուր արժեքը՝ 52 979 լարի։
Անօթևան անձանց հուղարկավորման ծախսերի փոխհատուցման ծրագրի շրջանակներում 2 ննջեցյալի հուղարկավորման համար տրամադրվել է 750 լարի։
Դեղորայքի օգնության ծրագրից օգտվել է 49 շահառու, ընդհանուր տրամադրվել է 20310 լարի։
Այսպիսով, անցնող 2019 թվականին Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական ծառայության ծրագրերից օգտվել է 2 290 շահառու, որի համար տեղական բյուջեից ծախսվել է 743 738 լարի։
Գայանե Ակոջյան