Այսօր Ախալքալաքում հանդիպում տեղի ունեցավ պատվասման և պատվաստանյութերի վերաբերյալ։ Այսպիսի հանդիպումներ անցկացվում են երկրի ողջ մասշտաբով, այն տարածաշրջաններում, որտեղ ապրում են ազգային փոքրամասնություններ։ Հանդիպումներն անցկացնում է Կովկասյան ինստիտուտը։
Այս նախագիծը՝ «Շարժական խմբեր պատվաստվելու համար» սկսվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից և շարունակվում է մինչև հիմա։
«Ախալքալաքի մունիցիպալիտետ եկանք Մառնեուլիից, Ախալցիխեից, Խուլոյից հետո, քանի որ մենք Ախալքալաքի բնակչներից լսել էինք այն մասին, որ նրանք տեղեկության պակաս ունեն պատվաստանյութի և պատվաստման մասին, այդ իսկ պատճառով որոշեցինք, որ ևս մեկ հանդիպում անցկացնենք այստեղ», – ասում է Կովկասյան ինստիտուտի ներկայացուցիչ Ռուսուդան Ափցիաուրին։
Հանդիպանը ներկա էր մոտ 25 մարդ՝ ուսուցիչներ, լրագրողներ, ուսանողներ և տեղացներ, ովքեր հետաքրքրված էին այս թեմայով։ Հանդիպման հյուրն էր Կոստանտինե Չախունաշվիլին, ով բժշիկ-մանկաբույժ է, և կորոնավարակի համաճարակի ողջ ընթացքում աշխատել է կովիդ-հիվանդների հետ:
«Նախագիծն ուծղված է տեղեկատվական պակասը լրացնելու: Մեր նպատակն է, որ տեղեկատվությունը հասու դարձնել ցանկացած մարդու, ով որ հետաքրքրվում է, որպեսզի հետագայում որոշում կայացնի, պետք է պատվաստվե՞լ, թե՝ ոչ, կամ ո՞ր պատվաստանյութով։ Կամ ո՞ր դեպքում քաղաքացին պետք է հետազոտություն անցնի բժշկի մոտ, կամ խորհրդատվություն ստանա», – հավելում է Ռուսուդանը։
Նա շատ է կարևորում այսպիսի հանդիպումները հատկապես այն շրջաններում, որտեղ կա լեզվի իմացության խնդիր, որպեսզի յուրաքանչյուր տեսակի տեղեկատվություն ճիշտ և մատչելի կերպով հասանելի լինի բնակչությանը։