Հուլիսի 28-ին Ախալքալաքում, «Ռոնդելիի հիմնադրամի» գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում Անվտանգության և զարգացման կենտրոնի Եվրամիության ծրագրերի տնօրեն Գոգիտա Գվեդաշվիլին երիտասարդներին տեղեկացրեց դեպի Եվրոպա առանց մուտքի արտոնագրի այցելության առանձնահատկությունների մասին:
Նախկինում գոյություն ունեցող 16 հիմնական փաստաթղթի փոխարեն Վրաստանի քաղաքացիներին Եվրոպա այցելելու համար այժմ անհրաժեշտ է 5 փաստաթուղթ: Դրանցից է գործող կենսաչափական անձնագիր, որի գործունեության ժամկետը Վրաստան վերադառնալու պահին չպետք է լինի 6 ամսից պակաս: Եվրամիության անդամ երկրի տարածք մուտք գործելիս սահմանային ստուգման ժամանակ հնարավոր է սահմանային ծառայության ներկայացուցիչը հետաքրքվի, թե ի՞նչն է Ձեր ճանփորդության կոնկրետ նպատակը: Իսկ ճամփորդության նպատակի հավաստիության համար սահմանային ծառայության աշխատակիցները իրավունք ունեն պահանջելու հետևյալ փաստաթղթերը՝ Վրաստան վերադառնալու տոմս, հյուրանոցի ամրագրման ապացույց, ճամփորդական ապահովագրություն, ճամփորդության ֆինանսական ապահովում և ապահուվումը հավաստող փաստաթուղթ, օրինակ՝ կանխիկ գումար, ճամփորդական չեկ, գործող բանկային կամ էլեկտորնային քարտեր: Հյուրանոցի ամրագրման առկայության դեպքում ֆինանսական ապահովման համար անհրաժեշտ գումարը չի գերազանցում 1 օրվա համար 50 Եվրոն:
«Վրաստանի քաղաքացին, ով մուտք է գործում Շենգեն գոտի և այնտեղ մնում է 90 օրից ավելի խախտում է տվյալ պետության օրենքները: Դա կարող է պատճառ հանդիսանալ առանց մուտքի արտոնագրի այցի խափանման և հետագայում Վրաստանի Եվրամիության կազմի մեջ մտնելուն: Մինչև այսօր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 3000 Վրաստանի քաղաքացի խախտել է 90 օր մնալու պայմանը, սակայն պարզ չի այդ քաղաքացիները եղել են Եվրոպական երկրներում, թե այլ պետություններում, որոնց հետ Վրաստանը չունի վիզայի հետ կապված խնդիրներ, ինչպես օրինակ Հայաստանի և Թուրքիայի հետ», – իր խոսքում կարևորեց Գոգիտա Գվեդաշվիլին:
Հանդիպումը երիտասարդները գնահատեցին բավականին արդյունավետ և ուսուցողական:
Ջուլիետա Տոնականյան