Վթարի պատճառով, երեկվանից Ախալքալաքի հարավ-արևմտյան մասն առանց լույսի է մնացել: Էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունից վստահեցնում են, որ շուտով կվերականգնի էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Ապրիլի 8-ին, ժամը 23:30-ի սահմաներում Ախալքալաքում լույսն անջատվեց: Վթարի պատճառը էլեկտրական հոսանքագծերն են:  Էլեկրտաէներգիա մատակարարող Energo Pro Georgiа ընկերությունը, երբ մոտավոր պարզեց վթարի տեղը, արդեն ապրիլին 9-ի առավոտյան վերականգնեց էլկտրաէներգիայի մատակարարումը քաղաքի մյուս մասում:

Քաղաքի 5-րդ հանրային դպրոցի հարակից տարածքի բանկչությունը դեռ լույս չունի: Էլեկտրական հոսքագծերի վթարը տեղի է ունեցել քաղաքի հենց այս վայրում:

Energo Pro Georgiа ընկերության տեղեկատվության համաձայն այս պահին Ախալցխայի լաբորատորիայի մասնագետներն ուղևորվել են Ախալքալաք, որպեսզի պարզեն վթարի կոնկրետ վայրը: Ընկերության ինժիների խոսքերով այսօր անպայման կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջ քաղաքում: