Ախալքալաքում էլեկտրաէներգիայի մոտ 400 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի հոսանքի գծերի խափանման պատճառով, դեռ աշխատանքներ են տարվում հայտնաբերելու վթարի ճշգրիտ վայրը, այն վերացնելու համար:
Այդ պատճառով անջատվել է 400 բաժանորդների էլեկտրամատակարարումը, որից 120 կոմերցիոն բաժանորդներ են (խանութներ, սրահներ …):
Վթարի ճշգրիտ վայրը Ախալքալաքի էլեկտրամատակարարման Energo Pro Georgia ընկերության սպասարկման կենտրոնի ջանքերով չկարողացան գտնել, այդ պատճառով լաբորատորիա է հրավիրվել Ախալցիխեից:
Ընկերությունում հայտնեցին, որ այժմ կարևոր է, որ լաբորատորիան արագ ժամանի և գտնի հոսանքի գծերի վրա վթարի ճշգրիտ տեղը: Իսկ այն մասին, թե երբ կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը, Ախալքալաքի սպասարկման կենտրոնի պետ Վասո Անանիաշվիլին ասաց, որ իրենք գործադրում են բոլոր ջանքերը վերականգնելու համար որքան հնարավոր է արագ: Սակայն ավելացրեց, որ դա կարող է տևել բավականին երկար, և հնարավոր է, որ էլեկտրաէներգիան վերականգնվի ուշ երեկոյան, կամ նույնիսկ գիշերը, բայց անպայման կձգտեն վերականգնել այսօր: