Վրաստանի Ազգային բանկը ծրագրում է թվային լարին գործարկել 2023 թվականին։ Առաջին փուլում թվային ազգային արժույթի գործածումը հնարավոր կլինի միայն երկրի ներսում, այդ թվում՝ մանրածախ առևտրում։

«Թվային տեխնոլոգիաների զարգացումը արդիական է դարձրել թվային լարիի ստեղծումը, որը կկարողանա հարմարվել տնտեսության ժամանակակից պահանջներին և բարձրացնել տնտեսական քաղաքականության արդյունավետությունը։ Թվային լարին կլինի ժամանակակից, հարմար և պարզ վճարման միջոց։ Առաջին, պիլոտային նախագիծը թույլ կտա պարզել, թե որքանով այն կլինի արդյունավետ, որից հետո հնարավոր կլինի լայնորեն կիրառել»։

«FinTech» ասոցիացիայի ղեկավար Դավիթ Կիկվիձեի խոսքով, թվային լարին կմրցակցի սովորական արժույթի հետ, այնուամենայնիվ, բանկային հատվածը, ամեն դեպքում, երկար ժամանակ կպահպանի երկրի ֆինանսական համակարգի հիմքի գործառույթը։

«Թվային լարին Ազգային բանկին կտրամադրի դրամավարկային քաղաքականության մի շարք լծակներ, քանի որ նրան որպես միջնորդ այլևս պետք չեն լինի առևտրային բանկերը։ Սա ինչ-որ չափով կխախտի բանկերի շահերը, սակայն հաշվի առնելով, որ Վրաստանում կանխիկի շրջանառությունը շատ մեծ է, ֆինանսական համակարգում բանկերի առաջատար դերը ոչ մի տեղ չի անհետանա»,- կարծում է Դավիթ Կիկվիձեն։

Նյութը՝ «bizzone.info»-ից