Վրաստանում կրճատվել է գենդերային հողի վրա աբորտների քանակը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) վրացական գրասենյակի զեկույցի շնորհանդեսի ժամանակ ներկայացված «Վրաստանում սոցիալ-տնտեսական քաղաքականության ազդեցությունը գենդերային նշանով սեռն ընտրելու և նախապատվությունը տղա երեխային տալու կործանարար պրակտիկային» ուսումնասիրության մեջ:
Աշխատանքը տարվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից՝ ԹՊՀ Տնտեսագիտության միջազգային դպրոցի (ISET) հետ համատեղ:
2018 թվականի տվյալների խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ Վրաստանում գենդերային նշանով աբորտների թիվը նվազել է: Ուսումնասիրության հեղինակների կարծիքով՝ դա պայմանավորված է ինչպես կանանց տնտեսական հզորացմամբ, այնպես էլ հասարակության մեջ գենդերային հիմնախնդիրների նկատմամբ իրազեկվածության բարձրացմամբ:
Ինչպես նշվել է միջոցառման ժամանակ՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ուսումնասիրության հիման վրա կմշակի առաջարկություններ և կկիսվի փորձով Հարավային Կովկասի երկրների հետ:
Հիմնադրամի ներկայացուցիչների կարծիքով, գենդերային պատկանելիության հիմունքներով սեռի ընտրությունը գենդերային խտրականության առավել արմատական դրսևորումն է, որը ենթադրում է երեխայի սեռի ընտրությունը նախքան նրա ծնվելը: Դա պայմանավորված է նրանով, որ հասարակությունը նախապատվությունը տալիս է տղա երեխաներին: