Նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ իրեն և իր երեխաներին սպառնում են: Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:
«Վերջին օրերին, կոնկրետ նոյեմբերի 9-ին, 10-ին և 11-ին իմ և իմ զավակների՝ Թեյմուրազի և Քեթևանի հասցեին կարճ տեքստային հաղորդագրությունների միջոցով ուղարկվել են սպառնանք պարունակող բովանդակությամբ ուղերձներ: Հաղորդագրությունները պարունակում էին շատ ծանր բովանդակություն»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:
Նրա խոսքերով սպառնալիքները իրական են և դրա հեղինակներն են «Ազգային շարժման» հետ կապված նախկին զինվորականներ:
«Վտանգները իրատեսական են, քանի որ հեղինակները բացահայտված են, նրանք նախկին ռազմականներ են, որոնք իրենց կարգավիճակից ելնելով կապված են «Ազգային շարժման» եւ նրա հրամանատարների հետ»:
Նյութի աղբյուրը՝ 1tv.ge