Այսօր, Վրաստանի Ազգային բանկի տվյալներով, ռուբլու նկատմամբ լարիի փոխարժեքը կրկին անկում է ապրում, այսինքն՝ Վրաստանում ռուբլին կրկին թանկացել է։ Եթե ​​երեկ 100 ռուբլին, ըստ պաշտոնական փոխարժեքի արժեր 3,5715 լարի, ապա այսօր արժեքը բարձրացել է մինչև 3,6773 լարի։ Իսկ դոլարը շարունակում է էժանանալ:

Պաշտոնական փոխարժեքը.

1 ԱՄՆ դոլարը՝ 3.1013 լարի է,
1 եվրոն՝ 3,4496 լարի,
100 ռուբլին՝ 3,6773 լարի։

Նշենք, որ Ախալքալաքի մասնավոր տարադրամի փոխանակման կետերում 1000 ռուբլին արժե 35 լարի։