Լռությունը որպես ուղերձ, սա այն ուղին է, որն ընտրել են Ախալքալաքի երեք կազմակերպությունների երիտասարդները՝ դիմելու համար աշխարհին, որը չի ճանաչում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի «բնաջնջումը» որպես ցեղասպանություն:
Զորի Զորյանի անվան երիտասարդական միության, Արթուր Գարիբյանի անվան երիտասարդական միության և Ախալքալաքի կրթա-մշակութային երիտասարդական կենտրոնի սաներն այսօր ֆլեշմոբ էին կազմակերպել: Երեխաները կանգնել էին պաստառներով, որոնց վրա գրված էին այն քաղաքները, որտեղ հայերն ապրում էին Ցեղասպանությունից առաջ, և որտեղից նրանք փախել էին ջարդերի ընթացքում, ծերերը, երեխաները, կանայք և տղամարդիկ դաժանորեն սպանվել էին: Ֆլեշմոբն անցկացվել էր հայ մեծն կոմպոզիտոր Կոմիտասի երաժշտության ներքո, ով ականատես է եղել այդ իրադարձություններին և դրա արդյունքում խենթացել է իր տեսածից:
Այսպիսով, լռությամբ և Կոմիտասի երաժշտության ներքո երեխաները կոչ են արել այն երկրներին, որոնք դեռ հրաժարվում են ընդունել Հայոց ցեղասպանությունը, ճանաչել այն որպես այդպիսին: