Խուլգումո գյուղի բնակիչներն անհրաժեշտություն են համարում գյուղն Ախալքալաքին միացնող «Թումաս» կամրջի նորմալ և գեղեցիկ լուսավորությունը, քանի որ նրանք օգտվում են դրանից, իսկ մթության մեջ կամուրջը դժվար է անցնել: Նրանք նաև հավաստիացնում են, որ եթե իշխանությունները մի փոքր ջանք թափեն, ապա կամուրջը կարող է դառնալ քաղաքի այցեքարտը:
Վերջերս «Թումաս» կամուրջը հայտնվեց Ախալքալաքի գեղեցիկ և գրավիչ վայրերի ցանկում, որից բացվում է Թափարվան գետի կիրճի մի գեղեցիկ տեսարան, սակայն մայրամուտից հետո այս գրավիչ կամուրջը խորասուզվում է անհույս մթության մեջ և իրենից այլևս ոչ մի հետաքրքիր բան չի ներկայացնում:
Խուլգումո գյուղի բնակիչները բազմիցս դիմել են մեզ՝ Jnews-ի խմբագրություն հարցը բարձրացնելու համար: Ինչպես նրանք վստահեցնում են, «Թումաս» կամուրջն Ախալքալաքի մունիցիպալիտետում միակն է իր տեսակի մեջ:
Խուլգումո գյուղի բնակիչներն անհրաժեշտ են համարում լուսավորել «Թումաս» կամուրջը, քանի որ նրանք ամեն օր օգտագործում են այն, գիշերն այնտեղ բացարձակ մութ է և ոչինչ չի երևում:
Ըստ նրանց՝ Ջավախք այցելող զբոսաշրջիկները տպավորված են կամրջի գեղեցկությամբ և հաճախ այն համեմատում են Բրուքլինի կամրջի հետ:
Ըստ գյուղացիների, եթե իշխանությունները մի փոքր ջանք ցուցաբերեին, ապա կամուրջը կդառնար Ախալքալաքի այցեքարտը և կարող էր ավելի շատ զբոսաշրջիկների բերել քաղաք:
Պարզելու համար, արդյոք նախատեսում են կամուրջը լուսավորել այս տարի, մենք դիմեցինք քաղաքապետարան: Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակազմի Էկոնոմիկայի և պլանավորման վարչության մասնագետ Սամվել Մուրադյանի՝ «Թումաս» կամրջի լուսավորություն ներկայումս չի նախատեսվում:
Սակայն, ինչպես հաղորդում են քաղաքապետարանից, դեռևս նրանք այս կապակցությամբ հայտարարություններ չեն ստացել և խորհուրդ տվեցին գրավոր դիմում ներկայացնել: Եթե դիմում գրվի, ապա հնարավոր է, որ կամուրջը լուսավորելու հարցը քաղաքապետարանում քննարկվի:
«Թումասի» կամուրջը կառուցվել է 2013 թ.-ին` բարերարի նախաձեռնությամբ, ով ծնունդով Խուլգումոյից է և ներկայումս բնակվում է Ռուսաստանում։ Խոսքը Թումաս Չիվչյանի մասին է:
Կամրջի երկարությունը 182 մ է, լայնությունը՝ 2 մ և բարձրությունը՝ 41մ: Կամուրջը գյուղից քաղաք հեռավորությունը գրեթե 3 կմ-ով նվազեցնում է: Բարերարը կամրջի կառուցման համար ծախսել է գրեթե 1 միլիոն լարի:
Հիշեցնենք, որ 2017թ.-ին Ախալքալաքի տեղական իշխանությունները կամուրջը լուսավորելու համար հատկացրել էին մոտ 5000 լարի, բայց ընդամենը մի քանի ամիս անց լուսավորության լարերը դադարել են աշխատել: