Հունիսի 2-ից 3-ը տեղի ունեցավ փաուերլիֆտինգի համառուսական «Արևի գավաթ» վարպետության մրցաշարի առաջնությունը, որին մասնակցում էին Ախալքալաքցի մարզիկներ՝ Արտյոմ Այվազյանը և Մաքսիմ Շահնազարյանը: Նրանք նվաճեցին 6 մեդալ:
«Այս մրցաշարերում մենք նվաճեցինք 6 մեդալ և բոլորն առաջին տեղեր: Ես կատարեցի և դարձա իմ քաշային կարգում միջազգային կարգի սպորտի վարպետ: Ինչպես նաև կատարեցի սպորտի վարպետի թեկնածուի նորմատիվը: Մաքսիմ Շահնազարյանը իր տարիքային կատեգորիայում դարձավ սպորտի վարպետ, նա նաև դարձավ սպորտի վարպետի թեկնածու պառկած դիրքից հենում-ծալում (ժիմ) գերազանցելով Ռուսաստանի ռեկորդը» , – ասում է Արտյոմ Այվազյանը:
Փաուերլիֆտինգը՝ ուժային եռամարտ է, որը ներառում է կքանստում ծանրաձողը ուսերին, ծանրաձողի բարձրացում պառկած վիճակում և ծանրաձողի բարձրացում հարթակից: