Այսօր Վրաստանի Ազգային բանկի լարիի պաշտոնական փոխարժեքով՝ ռուբլին կտրուկ թանկացել է 0,3272 լարիով, իսկ դոլարը էժանացել է 0,0563 լարիով։
Պաշտոնական փոխարժեքը.
1 ԱՄՆ դոլարը՝ 3.1354 լարի է,
1 եվրոն՝ 3,4652 լարի,
100 ռուբլին՝ 3,5715 լարի։
Մարտի կեսերից դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը հիմնականում անկում է ապրում, իսկ ռուբլին գրանցում է աճ։ Ընդ որում, եթե ռուբլու փոխարժեքը իջնում է միավոր թեթրիով, ապա գինը բարձրանում է տասնյակ թեթրիով։ Այսպիսով, մարտի 12-ից առ այսօր Վրաստանում 100 ռուբլին թանկացել է 1,083 լարիով։ Իսկ մարտի 11-ից մինչ օրս դոլարն էժանացել է 0,1835 լարիով։