Երեկ ձյան առատ տեղումներից հետո Ախալքալաքի մունիցիպալիտետի ներգյուղական ճանապարհները բաց են, բացի Թախչա գյուղից:

Երեկ, Ախալքալաքի մունիցիպալիտետում ուժեղ քամի էր և առատ ձյուն է տեղացել: Չնայած ձյան առատ տեղումներին, մունիցիպալիտետում, բացառությամբ Թախչա գյուղի, բոլոր ներգյուղական ճանապարհները բաց են:

«Բոլոր գյուղական ճանապարհները բաց են, և Սամսարը և Խավեթը, բացի Թախչա գյուղից, մենք արդեն մարդիկ ենք ուղարկել, նրանք կգնան և ձյունը կմաքրեն», – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Հիշեցնենք, որ մունիցիպալիտետի ներգյուղական ճանապարհների ձյունամաքրման տենդերը շահել է «Ջավախ Ավտո Գզա» ՍՊԸ-ն: