Առատ ձյան և ուժեղ քամու պատճառով Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղական ճանապարհներով մեքենաների տեղաշարժը դժվարացել է։ Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ մաքրման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, մունիցիպալիտետում փակ ճանապարհներ չկան։
«Ախալցիխե-Ախալքալաք մայրուղով թույլատրվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Մոբիլիզացված է հատուկ տեխնիկա, մաքրվում են ինչպես կենտրոնական, այնպես էլ գյուղեր տանող ճանապարհները, քաղաքի փողոցներում տեխնիկական աղ են լցնում։ Այս պահին քաղաքապետարանով հնարավոր է ազատ տեղաշարժվել», – տեղեկացնում է Ախալքալացի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։
Ախալքալաք-Կարծախ միջազգային նշանակության ավտոճանապարհի 1-36 կմ հատվածում, դժվարին օդերևութաբանական պայմանների պատճառով արգելվում է կցորդների, կիսակցորդների և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։ Այս տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը։
Մասնավորապես, ըստ վարչության՝ նշված հատվածում առատ ձյան, բուք և վատ տեսանելիություն։
Ճանապարհի այս հատվածում մնացած տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։