Աշոտ Ռաիսյանի բժշկի՝ Բուբա Շալամբեռիձեի խոսքերով՝ Աշոտ Ռաիսյանի, Միխայիլ Աղաբաբյանի, Տիգրան և Աբրահամ Աբրահամյաններին հիվանդանոցից դուրս կգրեն: Աշոտ Ռաիսյանն ասում է, որ դեռ չգիտի, թե երբ դուրս կգրեն, քանի որ իրենց վիճակն անկայուն է:

Բժիշկ Բուբա Շալամբեռիձեի խոսքերով հիվանդների վիճակը համեմատաբար լավ է և նրանց կարող են տուն ուղարկել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում և կարող են բուժումը շարունակել տանը:

Աշոտ Ռաիսյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ այս պահին իր ջերմությունը 38,2 աստիճան է, իսկ Միխայիլ Աղաբաբյանի աջ աչքը չի տեսնում: Նրա խոսքերով, դեռ չգիտի թե երբ դուրս կգրեն, բայց թե դա երբ կլինի, ոչ ոք չգիտի: