Եվրոպական դատարանում բողոքների, Վրաստանում խախտումների, Ստրասբուրգի դատարանում բողոքների նվազեցման մասին Jnews.ge-ն զրուցեց Եվրոպական արբիտրաժային պալատի ներկայացուցիչ Վառլամ Բաձագուայի հետ:
– Ինչ կփոխվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, երբ մենք անդամակցենք ԵՄ-ին:
Մարդու իրավունքների պաշտպանության առումով, Վրաստանը Կոնվենցիային միացել է, սակայն մոնիտորինգի առումով անդամակցությունը կարող է տալ ավելին: ԵՄ-ին անդամակցելուց հետո ուժի մեջ է մտնում մոնիտորինգի ավելի ինտենսիվ եղանակ, որը տեղի կունենա Մարդու իրավունքների Եվրահանձնակատարի միջոցով: Եվրահանձնակատարի գրասենյակը ավելի հաճախ ներկա կլինի, քան այսօր, և ոչ միայն Human Right Watch, և ոչ միայն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:
– Ինչպիսին է մարդու իրավունքների իրավիճակը Վրաստանում, ինչ են ասում տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների հաշվետվությունները:
Կան 2015 թ.-ի հաշվետվությունները, սա վերջինն է: Ինչքանով որ ես եմ ուսումնասիրել այս դիտարկումը (մոնիտորինգ), վերջին 4 տարիների ընթացքում Եվրոպական դատարան հասած բողոքները նվազել են: Նվազել են` 30-40%-ով: Բողոքները կապված են խոսքի ազատության հետ, օրինակ, «Ռուսթավի 2»-ի գործը, ելույթների սահմանափակումները … Կան ավելի քիչ իրավախախտումներ բանտային համակարգում, կալանքի, և նույն չափով, մնացել են որոշ նկատողություններ, որոնք վերաբերում են մարդու իրավունքների խախտումներին: Կան իրավախախտումներ, որոնք վերաբերում են գույքային վեճերին, որոնք այսօր ամենից բողոքարկվողն են Եվրոպական դատարանում և մարդու իրավունքների պաշտպանության ատյաններում:
– Ինչի շնորհիվ են նվազել բողոքները Եվրոպական դատարանում:
Ես կարծում եմ, որ կան ավելի քիչ խախտումներ բանտային համակարգում: Առավելագույն թվով բողոքները և գանգատները Մարդու իրավունքների Եվրոպական դատարան գալիս էին հենց կալանավայրերից:
– Ինչպիսի բողոքներ են քննարկվում Եվրոպական դատարանում ազգային փոքրամասնությունների հետ հարաբերություններում իրավախախտման վերաբերյալ:
Եղել են իրավախախտումներ Աբխազիայի տարածքում, կապված բռնագաղթի և ցեղասպանության հետ: Եղել են դեպքեր, կապված 2008 թ.-ի հետ, Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի բնակչության տեղահանության հետ: Դուք գիտեք, որ այս գործը ավարտվեց Ռուսական պետությանը տուգանելով: Բայց Վրաստանում իրավախախտման վերաբերյալ, ես հիմա չեմ հիշում:
– Ինչքանով են Վրաստանի բնակիչները կառավարության հետ իրենց վեճը հասցնում մինչև վերջ, մինչ Ստրասբուրգի դատարան:
Վրաստանը մեկ շնչի հաշվով, դատարաններում և Եվրոպական դատարանում բողոքի գործով առաջին տեղում է: 5000 դեպք մինչ օրս գտնվում են Քարտուղարության քննարկման փուլում, որը Ստրասբուրգում զբաղվում է Վրաստանի գործերով: Սա մեծ թիվ է: Դիտարկվում են Եվրոպական կոնվենցիայի երկրորդ և հինգերորդ կարգի հոդվածներ, որոնք նախատեսում են իրավախախտումներ, սեփականության իրավունքի սահմանափակումներ և կալանքի վայրերում գտնվելու սահամանափակումներ:
Քրիստինե Մարաբյան