Վրաստանի հայ համայնքը Վրաստանի հայ ուսանողական միության եւ Վրաստանի երիտասարդական միության աջակցությամբ սկսել է իր ցուցահանդեսների շարքը` «Հայոց մեծ եղեռն եւ մշակութային ցեղասպանություն» թեմաներով: Երեկ, «Վարկեթիլի» մետրոյի կենտրոնական մուտքի մոտ տեղի ունեցավ երկրորդ ցուցահանդեսը։

erexr

exern1

Երեկ, մարտի 25-ին «Վարկեթիլի» մետրոյի կենտրոնական մուտքի հարակից տարածքում կայացավ Վրաստանի Հայ Համայնք հասարակական կազմակերպության ապրիլ 24 -յան ցուցահանդեսներից երկրորդը, «հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով, որին աջակցեցին Վրաստանի «Րաֆֆի» Ուսանողական և Վրաստանի Երիտասարդական Միությունների անդամները։

exern2

Ցուցահանդեսների շարքը շարունակվելու է մինչև ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում Թբիլիսիի տարբեր թաղամասերում այդ թվում` Հավլաբարիի, Իսանիի, Սաբուրթալոյի տարբեր հատվածներում։

exern3

Առաջինը տեղի է ունեցել մարտի 21-ին Թբիլիսիի Ջավախիշվիլիի պետական համալսարանի մոտակայքում։