Բորժոմիի կիրճում արդեն 30 քննիչներից բաղկացած խումբ է աշխատում, լրագրողներին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին՝ մեկնաբանելով հրդեհի առաջացման պատճառները:

Նախարարը նշել է, որ մոտ ապագայում քննիչները կանցնեն Աբասթումանին: Ինչ վերաբերում է տարբերակներին, ըստ Մգեբրիշվիլիի, մինչ հետաքննության ավարտը, դեռ վաղ է խոսել:

«Այսօր 30 մարդուց բաղկացած քննիչների խումբը արդեն սկսել է աշխատել Բորժոմիի գոտում, շուտով հետաքննիչները կկապվեն Աբասթումանի հետ: Հետաքննությունը ինտենսիվ է, բայց ես կոնկրետ բան չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է տարբերակներին, ապա տարբեր վարկածներ կան, այդ թվում՝ դիվերսիան և բոլոր այն գործոնները, որոնք կարող են առաջացնել հրդեհ», – ասել է Գիորգի Մգեբիշվիլին: