Քաղաքական կուսակցությունները համատեղ հայտարարությամբ դիմում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Կուսակցությունները կոչ են անում ԿԸՀ-ին մի շարք քայլեր ձեռնարկել նախագահական ընտրությունների նախապատրաստման գործընթացում:
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովների պրոֆեսիոնալ անդամների ընտրության ընթացքում ընտրելու մրցակցային սկզբունքը, այդ թվում` ընտրական մրցույթի վերաբերյալ տեղեկատվության տարածման միջոցով, օգտագործելով ազգային կամ տարածաշրջանային հեռուստատեսային միջոցները, տպագիր կամ ինտերնետ տարածությունը:
2. Գրել և հրապարակել հանրությանը հայտնի դարձնելու համար հստակ ընտրության չափանիշները, որոնք կպահպանվեն տեղամասային հանձնաժողովի մասնագիտական անդամների ընտրության գործընթացում:
3. Ընտրության պրոցեսում ապահովել բանավոր հարցազրույցի անցկացման հնարավորություն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հետ և ապահովել դրա հանրային հեռարձակման հնարավորությունը ԿԸՀ-ի վեբ-կայքի միջոցով:
4. Իրականացնել ԿԸՀ-ի նիստերի ուղիղ հեռարձակում ԿԸՀ-ի վեբ-կայքի միջոցով:
Հայտարարությունը ստորագրել են` «Նոր Վրաստան», «Եվրոպական դեմոկրատներ», «Եվրոպական Վրաստան», «Ազգային ժողովրդավարական կուսակցություն», «Միասնական ազգային շարժում», «Ազատ դեմոկրատներ», «Պետական շարժում Ժողովրդի համար», «Ազատության քաղաքացիական դաշինք», «Լեյբորիստական կուսակցություն» կուսակցությունները: