Շրջանում գյուղական ճանապարհների մեծ մասն արդեն բաց է, սակայն կան նաև փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
Ներկա դրությամբ փակ է Փոքր Սամսար, Բեժանո, Աբուլ, Օլավերդ և Բալխո գյուղեր տանող ճանապարհները:
Վերոնշյալ բոլոր գյուղերի ճանապարհներին ընթանում են ձնամաքրման աշխատանքներ:
Երեկ բացվել է Դադեշ-Խավեթ գյուղական ճանապարհը, երթևեկելի է, սակայն կան որոշ դժվարանցանելի հատվածներ:
«Մաքրած է, տեղաշարժ կա, Աստված ոչ անի, եթե օգնության կարիք լինի, գյուղի հետ կոմունիկացիա կա», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Հարկ է նշել, որ վերականգվել է Բուղաշեն գյուղի գազամատակարարումը, ինչպես նաև բոլոր գյուղերի էլեկտրականությունը։