Հուլիսի 15-ին, քաղաքապետարանում տեղի ունեցավ Ախալքալաքի հայտնի մարզիկների հանդիսավոր պարգևատրումը: Ավելի վաղ մարզիկներն արդեն ստացել էին դրամական պարգևներ, իսկ երեկ նրանք պարգևատրվեցին պատվոգրերով:
Մրցանակներ ստացան ոչ միայն մարզիկները, այլև նրանց մարզիչները: Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և պատգամավոր Հենզել Մկոյանը շնորհավորեցին մարզիկներին և մաղթեցին նորանոր հաջողություններ:
«Սիրելիներ, շնորհավորում եմ բոլորիդ: Իմացեք, որ մենք միշտ կանգնած ենք մեր երիտասարդության կողմը և նպաստում ենք սպորտի զարգացմանը: Գիտեմ, որ դուք նախկինում ստացել եք դրամական պարգևներ: Ապագայում մենք նաև կփորձենք մեծացնել այդ գումարի չափը: Ցանկանում եմ, որպեսզի դուք միշտ զբաղեցնեք պատվավոր հորիզոնականներ և հաջողության հասնեք ոչ միայն մեր երկրում, այլև արտերկրում», – նշել է Հենզել Մկոյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն` բյուջեից 28 մարզիկների պարգևատրման համար հատկացվել է 4200 լարի:
Ամալյա Բաբայան