Կասպի քաղաքում փետրվարի 19-ին կայացավ կարատեի WKF-ի Վրաստանի առաջնությունը, որտեղից Ախալքալաքի սպորտ դպրոցի մարզիկները վերադարձել են մեդալներով:

Կարատեի WKF-ի Վրաստանի առաջնությանը մասնակցել է 260 մարզիկ երկրի տարբեր մունիցիպալիտետներից։ Այն կայացել է 14 տարեկանից բարձր տարիքային խմբում, որտեղ էլ ախալքալաքցի մարզիկները հաջողությամբ են հանդես եկել:

Այսպիսով՝

Վրաստանի առաջնությունում 2-րդ հորիզոնական է զբաղեցրել Հովհականյան Դանիելը՝ 16-17 տարեկանների խմբում, -76 կգ քաշային կարգում, նա Մաջադիա գյուղից է։

Երրորդ հորիզոնական՝ Սողբաթյան Մասիսը՝ 14-15 տարեկանների խմբում, -57 կգ քաշային կագում, Մաջադիա գյուղից։

Գալստյան Արարատը՝ 16-17 տարեկանների շրջանում, -55 կգ քաշային կարգում, Տրկնա գյուղից:

Մկրտչյան Սարիբեկը՝ 16-17 տարեկանների խմբում, -61 քաշային կարգում, Զակ գյուղից։

Սողբաթյան Գոռը՝ 16-17 տարեկանների խմբում, -61 կգ քաշային կարգում, Մաջադիա գյուղից:

poqreri xumb

Իսկ մինչև 13 տարեկանների միջև կայացած կարատեի բաց մրցույթում Ախալքալաքի Սպորտ դպրոցի կարատեիստները նվաճել են 6 մեդալ։

Ալմասյան Գրիգորը՝ Օրջա գյուղից, 6-7 տարեկանների խմբում, +30 կգ, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Սահակյան Գոռը, ով նույնպես Օրջա գյուղից է, 8-9 տարեկանների խմբում, -30 կգ քաշային կարգում նույնպես զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Անտոնյան Մարտինը նույնպես ներկայացնում է Օրջա գյուղը, նա 10-11 տարեկանների խմբում, -32 կգ քաշային կարգում, զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Աղասարյան Սամվելը 10-11 տարեկանների խմբում, -32 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, նա Տրկնա գյուղից է:

Շախբազյան Վարդը 10-11 տաերկանների խմբում, +37 կգ քաշային կարգում գրավել է 3-րդ հորիզոնականը, նա Բալխո գյուղից է:

Եվ Դավթյան Մանվելը նույնպես Բալխո գյուղից, 12-13 տարիքային խմբում, -55 կգ քաշային կարգում կրկին զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Առաջնությանը Ախալքալաքից մասնակցել է 29 մարզիկ, մարզիչ Սարգիս Մարգարյանի ղեկավարությամբ։ Նրանք ներկայացնում են Ախալքալաքի սպորտ դպրոցը։