Վրացի ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն աշխարհի նոր ռեկորդ է սահմանել: Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում նա ծանր քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ:
Երրորդ մոտեցմամբ մարզիկը պոկում վարժությունում (առաջին երկու մոտեցումներում՝ 211 կգ և 217 կգ) 222 կգ է բարձրացրել և, բացի ոսկե մեդալ նվաճելուց, վերագրանցել է համաշխարհային և եվրոպական ռեկորդները՝ 2 կգ-ով բարելավելով իր իսկ արդյունքը:
Այս պահին Վրաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնությունում արդեն ունի 6 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ: