Նոյեմբերի 17-ին Ախալքալաքի սպորտ դպրոցում տեղի ունեցավ ռեգբիի ընկերական հանդիպում, որտեղ մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով ու նվերներով։

Հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր կազմակերպել բացօթյա, լայն տարածքում, բայց եղանակային պայմաններից ելնելով այն անցկացվեց Ախալքալաքի սպորտդպրոցի դահլիճում։

Հանդիպումը կազմակերպել էր Ախալքալաքի շրջանի ինքնակառավարությունը, որի համար հատկացվել էր 1100 լարի: Գումարը ծախսվել է մրցանակների, պատվոգրերի, սննդի, ինչպես նաև Ասպինձայի մասնակիցների ճանապարհածախսերի համար։

«Ախալքալաքում մեր բարեկամների հետ անցկացնում ենք շատ հետաքրքիր խաղ, տղաները շատ լավ արդյունք են ցուցաբերում։ Մասնակցում են Ախալքալաքի և Ասպինձայի մարզիկները, ովքեր շատ լավ են տրամադրված և մեծ ոգևորությամբ են խաղում», – մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի ռեգբիի ակադեմիայի նախագահ Մալխազ Ջեիշվիլին։

Մարզիչները նույնպես գոհ էին խաղի արդյունքներից և բոլոր մասնակիցների խաղը հաղթական գնահատեցին։
«Ընդհանուր խառը խաղ ենք խաղացել, քանի-որ տեղը փոքր էր, իսկ մասնակիցները շատ, դրա համար մրցույթի բնույթը փոքր ինչ փոխեցինք։ Խումբը 15 մասնակցից էր բաղկացած, բայց խաղը ընթանում էր 4-4 մասնակիցներով, հետևաբար, մրցանակները բաժանելը փոքր ինչ դժվար էր և արդյունքում բոլոր մասնակիցներին Էլ բաժանեցինք նվերներ և պատվոգրեր»,- խաղի արդյունքների մասին պատմեց մարզիչ Ռաֆայել Դարբինյանը։

rekbi1

Ջուլիետա Տոնականյան