Ախալքալաքի շրջանում անցկացվեց դահուկային կրոս «Ջավախքյան ձմեռ» սպորտային մրցույթի շրջանակներում, սակայն Ախալքալաքի շրջանից այդ մրցույթին ոչ մի մարզիկ չմասնակցեց:

Ամեն տարի Տավշան թափա լեռան ստորոտին անցկացվում է դահուկային մրցակցություն, որին մասնակցում են Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների սիրողական մարզիկները: Սակայն այս տարի մրցույթին մասնակցեցին միայն Նինոծմինդայի շրջանի մարզիկները: Սովորաբար, մրցույթը տեղի է ունենում ավելի մոտ գարնանը, երբ ձյունը հալված է և դահուկով շարժվելը հալվող ձյան վրա դժվարանում է:
lijnya8

lijnya9
Դահուկային մրցույթների համար տեղական բյուջեից հատկացվել է 1500 լարի, ինչը ծախսվում է մրցանակներ ձեռք բերելու համար, մարզիկներին կերակրելու, երթուղու պատրաստման, տրանսպորտային ծախսերի վրա:

«Բանն այն է, որ մինչ հաստատում են բյուջեն, հայտարարում տենդեր-մրցույթը` այդ ամենը ունի ժամանակ: 2 շաբաթ պետք է անցնի, որպեսզի մարդիկ ծանոթանան տենդերի պայմաններին և մասնակցեն տենդերին, որից հետո 5 օր է պետք կնքելու համար պայմանագիրը: Այս ամենը հանգեցրել է այն բանին, որ մենք անցկացրեցինք մրցույթը այսօր: Այլ կերպ ֆինանսավորել մենք չենք կարող: Հիմնական գումարը ծախսվում է մրցանակների վրա»,- բացատրեց Ախալքալաքի շրջանային վարչության մշակույթի, երիտասարդության և հուշարձանների պահպանության ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովը:
lijnya7
Ստելմաշովի խոսքով սա դահուկային սպորտի առաջին մրցույթն է 2016 թվականին: Մրցույթի երկրորդ փուլը` լեռնադահուկային սպորտը, կլինի Արագվա գյուղի մոտ, որը կանցկացվի երկուշաբթի կամ երեքշաբթի, համապատասխանաբար եղանակային պայմաններին: Որովհետև այնտեղ հիմա կա ձյուն, որը բարձր ջերմաստիճանի պատճառով հալվում է: Այդպիսի եղանակային պայմաններում սարից իջնելը անհնար է:

«Ինչ վերաբերում է լեռնադահուկային սպորտին, հիմնականում զբաղվում են Արագվա և շրջակա գյուղերում: Դահուկային կրոսը բաց է, բայց, ցավոք, վերջին տարիներին Ախալքալաքից անհետացել են դահուկները: Շատ երեխաներ ուզում են զբաղվել, բայց բողոքում են, որ չկան դահուկներ: Ախալքալաքի խանութներում դրանք չկան, իսկ բնակչության ունեցածը, արդեն կոտրվել է: Դպրոցներում նույնպես կային, բայց հիմա չկան: Շրջանայնի վարչությունը չունի ֆոնդ, դրանք գնել չի նախատեսվում: Եթե նախատեսել նախապես ամեն ինչը, կարելի է ձեռք բերել: Մեր տարածաշրջանում ավանդական դահուկային սպորտով զբաղբվում են Նինոծմինդայում: Դա թույլ են տալիս բնական պայմանները, ձյան գոյությունը: Ձյունը ավելի շուտ է գալիս, և երկար ժամանակ նստում: Հիմա մեզ մոտ հալելոցներ են, իսկ Նինոծմինդայում դեռ ձյուն է»,- ասում է Վալերի Ստելմաշովը:
lijnya2

lijnya3
Ըստ դահուկորդ սիրողական Ռաֆայել Դարբինյանի դահուկային սպորտը Ախալքալաքում կարող է լինել զարգացած, սակայն այս սպորտով Ախալքալաքի շրջանում չեն հետաքրքրվում, և չեն զարգացնում:

«Դահուկներ չկան: Եթե դպրոցը կամ սպորտային համալիրը գներ մի քանի հատ, ապա հնարավոր կլինի սովորեցնել դահուկային սպորտին, քանի որ մեզ մոտ ձմեռը տևում է ավելի երկար: Օրինակ, այս տարի ես փորձեցի իմ խմբերի հետ, որոնք զբաղվում են կարատեով կամ ռեգբիով զբաղվել դահուկային սպորտով: 2-3 շաբաթ տվեցի նրանց վերջնաժամկետ` դահուկներ գտնելու համար: 40-50 հոգի գտան ընդամենը դահուկների 2 կոմպլեկտ: Որտեղից գնել, և որտեղից գտնել: Ինչ-որ մեկը գտել էր դահուկները, մեկը` ձողիկները: Եթե բազա ստեղծվի, շատ լավ կլինի», – ասում է Ռաֆայել Դարբինյանը:
lijnya5
Մինչդեռ, լեռնադահուկային մրցակցությանը հաղթեցին` Իրիցյան Գևորգը`առաջին հորիզոնական, Մոսոյան Վահրամը – 2-րդ հորիզոնական, Մոսոյանը Հովհաննեսը` 3-րդ հորիզոնական:

Աղջիկների պայքարում` Աննա Բաղդասարյանը` 1-ին տեղը, իսկ Անժելա Կոբելյանը – 2-րդ տեղը:

Մարզիկները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և մրցանակներով:

Քրիստինե Մարաբյան