Ռուսաստանում որոշել են արգելափակել Facebook-ը՝ ի պատասխան ՌԴ պետական ԶԼՄ-ների հանդեպ հարթակի ներմուծած սահմանափակումների։
«Վերջին օրերին սոցցանցը սահմանափակել է հետևյալ աքաունթների հասանելիությունը՝ «Զվեզդա» հեռուստաալիքի, ՌԻԱ Նովոստի գործակալության, Sputnik, Russia Today, «Լենտա․ռու» և «Գազետա․ռու» լրատվական ռեսուրսների։
Կապի պետական կանոնակարգող «Ռոսկոմնադզորը» հայտարարել է, որ սահմանափակվել է նաև մուտքը Twitter։
Իսկ բլոգերները կոչ են անում գրանցվել Տելեգրամ ալիքներում։
Ավելի վաղ Facebook-ն ու այդ հարթակին պատկանող Instagram-ը հեռացրել էին Russia Today (RT) և Sputnik-ն իրենց հարթակներից Եվրամիության, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի տարածքներում։
Այնուհետև պարզ դարձավ, որ BBC, CNN և մյուս համաշխարհային լրատվական գործակալությունները դադարեցնում են ռեպորտաժները Ռուսաստանից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: