Կրասնոդարի մարզում՝ Եյսկ քաղաքում, ռուսական Սու-34 գերձայնային կործանիչը մխրճվել է ինը հարկանի բնակելի շենքի մեջ։ Այս պահի դրությամբ 13 զոհ եւ 19 վիրավոր կա:
Ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով հրդեհ է բռնկվել բնակելի տանը։ Հրդեհը տարածվել է երկու հազար քառակուսի մետրի վրա։ Հաղորդվում է, որ հրդեհվել է նաեւ ավիացիոն վառելիք։
Ռուսաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ ավիակիր կործանիչը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ։
Օդաչուներին հաջողվել է նետվել դուրս։ Օդաչուների խոսքով՝ ռազմական ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել թռիչքի ժամանակ շարժիչներից մեկում բռնկված հրդեհը։