Ռոսավիացիան հայտարարել է, որ Ռուսաստանի հարավում դադարեցրել է 12 օդանավակայանների գործունեությունը՝ հայտարարելով, որ այդ օդային տարածքը «ապահով չէ քաղաքացիական օդանավերի և ուղևորների համար»։

Միևնույն ժամանակ Ուկրաինան է փակել իր օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար։ Ռուսաստանը դադարեցրել է Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Օրյոլի, Կուրսկի, Վորոնեժի և Սիմֆերոպոլի օդանակավակայների աշխատանքը։

Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է Կիևում և այլ քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։ Իսկ շաբաթվա սկզբին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։