Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը, նոր աղբատար մեքենաների համար, ստացել է 6 մեծ աղբաման։ Յուրաքանչյուր աղբամանի տարողությունը 5,5 խոր/մ է։ Տեղադրման վայրերն արդեն որոշված են, 5 օրից կսկսվի այդ աղբամանների տեղադրումը։

Այն բանից հետո, երբ Սպասարկման կենտրոնը ստացավ 6 նոր մեծ աղբամաներ, դրանց ընդհանուր թիվը դարձավ 9-ը: Դրանք կտեղադրվեն հետևյալ 8 գյուղերում՝ Խավեթ, Աբուլ, մեկը՝ Մեծ և Փոքր Սամսարներում, Բեժանո, Ազավրեթ, Վարևան, Ալաստան, Խանդո և Դիլիսկա գյուղերում։ Այս աղբամանները սպասարկելու է նոր աղբատար մեքենան։ Մեկ աղբարկղը միշտ պետք է դատարկ լինի, որպեսզի այն փոխարինի լցված աղբարկղին:

Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, գյուղերում դրանց տեղադրումը կսկսվի 4-5 օրից։

«Այնտեղ, որտեղ գյուղացիներն աղբ են նետում, հենց այդտեղ էլ աղբարկղերը կտեղադրենք: Այդ աղբը մենք հավաքել ենք, խճալցում կանենք և կտեղադրենք աղբամանները: Երևի թե խիճը լցնենք, երբ մի քիչ օրերը տաքանա»,- ասում է Մխիթար Ռստակյանը։

Այս պահին Սպասարկման կենտրոնում գործում է 7 աղբատար մեքենա, որից 5-ը նոր են, իսկ 2-ը՝ հին, բայց աշխատունակ վիճակում։

Նաև շուրջ 400 աղբարկղը արդեն բաշխվել են մունիցիպալիտետի գյուղերի միջև։ Մխիթար Ռստակյանի խոսքով, Սպասարկման կենտրոնը քաղաքապետարանից սպասում է ստանալ ևս 150 փոքր աղբաման։