Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ լարիի փոխարժեքը ռուբլու նկատմամբ կազմում է 4,3595։ Համեմատության համար նշենք, որ սա ևս մեկ ռեկորդային ցուցանիշ է՝ փոխարժեքը նման ցուցիչների չի հասել 2021 թվականի նոյեմբերից։

Վրաստանի Ազգային բանկի լարիի պաշտոնական փոխարժեքը.

1 դոլարը՝ 3.0331 լարի,
1 եվրոն՝ 3,1869 լարի,
100 ռուբլին՝ 4,3595 լարի:

Ախալքալաքի տարադրամի փոխանակման մասնավոր կետերում և առևտրային բանկերում փոխարժեքը տարբերվում է պաշտոնականից։ Մասնավոր փոխանակման կետերում այսօր 1000 ռուբլին արժե 38-38,5 լարի, իսկ 100 դոլարը՝ 302 լարի։

«Վրաստանի բանկում» 1000 ռուբլին կարելի է փոխանակել 39 լարիով, որն ամենաբարձր ցուցանիշն է առեւտրային բանկերի շրջանում։ «Լիբերթի բանկում» 1000 ռուբլին արժե 34,1 լարի։