Ախալքալաքում 2021 թվականի 10 ամիսների ընթացքում լույս աշխարհ է եկել 158 աղջիկ, իսկ միայն հոկտեմբերին՝ 9 աղջիկ: Հոկտեմբերի 11-ը աղջիկների միջազգային օրն է, որը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2011թ.-ի դեկտեմբերին` ի նշան աղջիկների իրավունքների:

2021 թվականի հունվար-հոկտեմբեր (1-ից 11-ը) ամիսներին Ախալքալաքում ծնվել է 158 աղջիկ և 212 տղա։ Ինչպես նշում են Ախալքալաքի հոսպիտալից, այս տարի ծնելիությունը նվազել է կորոնավարակի պատճառով: Բժիշկները բացատրում են՝ կանայք վախենում են չհիվանդանալ և հիվանդ երեխաներ չունենալ։

Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը գրավել դեպի աղջիկ երեխաների խնդիրները, պաշտպանել նրանց բռնություններից և խտրականության դրսևորումներից: Վրաստանում աղջիկների միջազգային օրվա մասին շատերը տեղյակ չեն և չեն նշում, սակայն հարկ է նշելը, որ Վրաստանը ակտիվ միջոցաումներ է ձեռնարկում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության համար։

Քսանհինգ տարի առաջ 200 երկրներից ավելի քան 30,000 կին ժամանել էր Պեկին՝ Կանանց Համաշխարհային խորհրդաժողով` կանանց և աղջիկների իրավունքները՝ որպես մարդու իրավունք ճանաչելու: Որպես գլոբալ կանանց շարժում՝ այն ուղղված էր ի պաշտպանություն կանանց և աղջիկների սեռական և վերարտադրողական առողջության իրավունքներին, քաղաքական մասնակցությանը և անհավասար վարձատրությանը, ինչպես նաև ընդարձակելու դեռահաս աղջիկների կողմից կազմակերպված շարժումները:

Այդ տարիներից ի վեր ավելի ընդլայնվեցին և ակտիվացան դեռահաս աղջիկների կողմից կազմակերվող նմանատիպ շարժումները:

Այսօր այդ շարժումները վեր են հանում աղջիկ երեխաներին վերաբերող մի շարք օրակարգային խնդիրներ, կանխարգելում են երեխաների ամուսնությունը, խթանում են աղջիկների կրթությունը, բարձրաձայնում են գենդերային բռնությանը վերաբերող խնդիրներ, իրականացնում են ակտիվ քայլեր՝ ուղղված կլիմայի փոփոխություններին և այլն: