Ախալքալաքի 3 դպրոցների որոշ ուսուցիչներ այլևս ստիպված չեն լինի գնալ Հանրային առողջապահության կենտրոն (ՀԱԿ) թեստավորման, քանի որ այս դպրոցներում ուսուցիչներին սկսել են կատարել հակամարմինների թեստ՝ կորոնավիրուսը հայտնաբերելու համար։
Վրաստանի հանրային դպրոցների ուսուցիչները կորոնավիրուսի պարտադիր թեստավորում են անցնում։ Ախալքալաքի մունիցիպալիտետի 67 դպրոցների բոլոր ուսուցիչները ՀԱԿ-ում էին թեստը հանձնում։ Հաճախ դա հանգեցնում էր ՀԱԿ-ի շենքի մոտ մարդկանց կուտակումների: Ուսուցիչները դժգոհում էին հերթերի գոյացման պատճառով: Վրաստանի շատ դպրոցներ վերապատրաստել են իրենց բուժանձնակազմին և ուսուցիչներին թեստավորում են հենց դպրոցի շենքում։ Ախալքալաքում թեստավորումը սկսվել են անցկացնել Ախալքալաքի №2, №4 и №3 դպրոցներում։ Այս դպրոցները 8 օրը մեկ թեստավորում են ուսուցիչներին հակամարմինների թեստով: Պատվաստված ուսուցիչները թեստավորվում են երկու շաբաթը մեկ, բայց արդեն ՀԱԿ-ում, իսկ արդեն ապաքինված ուսուցիչները COVID-19-ը հաստատելուց հետո 3 ամսվա ընթացքում չեն թեստավորվում։
«Միայն երեք դպրոցներում են թեստավորումն անցկացնում բուժքույրերը, իսկ մնացած դպրոցներում թեստավորումը կատարում ենք մենք: Մնացած դպրոցները չունեն համապատասխան պայմաններ: Բուժքույրերին նախապես վերապատրաստել ենք մենք»,- ասում է Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։
Կրթական ռեսուրս-կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի խոսքով, որոշ դպրոցներում բուժքույրերը վերապատրաստման հատուկ կուրս են անցել և ստացել անհրաժեշտ ամեն ինչ:
«Սպասում էինք բազայի բացմանը, որ թեստավորում անցկացնենք: Վերապատրաստում են անցել Ախալքալաքի որոշ դպրոցներից, ինչպես նաև մի քանի գյուղական դպրոցներից: Թե այլ դպրոցներն ինչու չկան՝ պատճառն այն է, որ կամ չկան բուժքույրեր, բուժսենյակներ, կամ էլ այդ սենյակները չեն բավարարում պայմաններին: Հո՞ միջանցքներում չպիտի թեստավորեն: Ինչ վերաբերում է գյուղերին, ապա Չունչխա և Պտենա գյուղերի դպրոցներում կան, բայց այնտեղ դեռ չեն թեստսավորում: Նրանք չեն կարողացել ըստ թափուր հաստիքների բժիշկների ընդունել»,- ասում է տնօրեն Թերեզա Չիվչյանը։