Հայաստանում դեկտեմբերի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 158 878-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 582-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 13 դեպք է գրանցվել, 10-ը կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2807 դեպք կա, այլ պատճառով՝ 679։

Ապաքինվել է ևս 902 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 141 844 է։ Փաստացի բուժվողների թիվը 13 548 է։

Մեկ օրում թեստավորվել է 3 508 հոգի, ընդհանուր առմամբ 591 048 թեստ է արվել։