Pfizer պատվաստանյութի երկրորդ դեղաչափն ստանալու համար գրանցվել է ավելի քան 8 000 հոգի։ Սրանք այն մարդիկ են, ովքեր արդեն ստացել են այս պատվաստանյութի առաջին դեղաչափը: Այս տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը:
«Որոշ տեխնիկական սահմանափակումները կապված են Զատկական տոների պատճառով՝ ապրիլի 30-ից մայիսի 3-ը, պատվաստման դադարեցման հետ:
Պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ամրագրված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ստացել են Pfizer պատվաստանյութի առաջին դեղաչափը: Գրանցման տեխնիկական բարդությունը հաղթահարելու համար արվում է ամեն ինչ: Պատվաստանյութի երկրորդ դեղաչափը բոլորին հասանելի կլինի ժամանակին և առաջարկվող ժամկետներում», – ասվում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ: