Փետրվարի 14-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 357 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 265 557 է: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է 19 345 թեստավորում, որից 12 173-ը հակամարմինների թեստով, 7 172-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 652 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 258 093 մարդ:

Մեկ օրում երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 3 352:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1,85%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.06%, վերջին 7 օրվանը՝ 2,76%:

Կարանտինում է գտնվում 212 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 1 948, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 238: