Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի լրացուցիչ ռազմական ուժերի տեղափոխումը Եվրոպա Մոսկվայի անհանգստության պատճառ է, քանի որ Վաշինգտոնը շարունակում է ավելացնել լարվածությունը տարածաշրջանում, փոխանցում է iz.ru-ն:
«ԱՄՆ-ն փաստացի շարունակում է մեծացնել լարվածությունը Եվրոպայում: Լավագույն ապացույցը, որ մենք՝ Ռուսաստանը, անհանգստանալու ակնհայտ պատճառ ունենք», – նրա խոսքը մեջբերում է CNN հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ երեկ Պենտագոնում հայտարարել էին, որ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հաստատել է Գերմանիայում, Լեհաստանում և Ռումինիայում 3000 ամերիկացի զինվորների տեղակայումը: Անցած ամիս ԱՄՆ-ում 8 500 զինվորական բերվել է բարձր մարտական պատրաստության վիճակի, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանց հնարավոր լինի տեղափոխել Եվրոպա: Սպիտակ տան տեղեկատվության համաձայն՝ Եվրոպա զինվոր ուղարկելու գլխավոր դրդապատճառը Ուկրաինայի ճգնաժամն է և Եվրոպայի պաշտպանությունը ռուսական ագրեսիայից: