Պետդումայի նախագահ Վոլոդինը վրդովմունք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ իբր Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիներից պահանջվում է փաստաթուղթ ստորագրել, որտեղ ասվում է, որ Ռուսաստանը ճանաչում են որպես ագրեսոր և օկուպանտ երկիր։ Մինչդեռ «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժումը հայտարարել է, որ այս փաստաթուղթը գրել և տարածել են իրենց ակտիվիստները։

Վոլոդինն իր հերթին առաջարկել է Վրաստան մուտք գործած ու նման փաստաթուղթ ստորագրած ռուսներին դավաճան ճանաչել։

Միևնույն ժամանակ, «Սիրցխվիլիա» շարժման ակտիվիստները հայտնել են, որ նշված «փաստաթուղթը» ստեղծել է իրենց ակտիվիստը և ուղարկել «Վերին Լարս – Չաթ» Telegram-ալիքին։

«Ձևաթուղթը միտումնավոր է կազմվել ուղղագրական սխալներով։ Մի քանի րոպե անց այս գրառումը ջնջվել է ռուսական չաթից, իսկ մեր ակտիվիստին արգելափակել են։

Այսօր ՌԴ Դումայում այս «փաստաթղթի» հիման վրա քննարկվում է Վրաստան ժամանած ռուսներին դավաճան հայտարարելու հարցը։ Նրանք թրոլի են ենթարկվել ՌԴ Դումայի նախագահին»,- գրում է «Սիրցխվիլիա»-ն։

Այս թեմայով կարդացեք նաև՝

Արդյո՞ք Լարսի սահմանին ՌԴ քաղաքացիներին կասկածելի թուղթ են տալիս ստորագրելու