Հայաստանում փետրվարի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 413 295-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 417-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 27 դեպք է գրանցվել, 25-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է վիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 278 դեպք կա, այլ պատճառով՝ 1 585։
Ապաքինվել է ևս 2 825 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 386 193 է։ Փաստացի բուժվողների թիվը 17 239 է։
Ընդհանուր առմամբ 2 846 177 թեստ է արվել, մեկ օրում` 5 659։