Մաքրման աշխատանքների արդյունքում Ախալցիխե-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոճանապարհի 112 90 կմ հատվածում գիշերը վերականգնվել է թեթև մարդատար ավտոտրանսպորտի համար երթևեկությունը, սակայն մարդատար ավտոմեքենաները սկսել են մուտք գործել Հայաստան միայն առավոտյան։ Կցորդով, կիսակցորդով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը շարունակում է արգելված մնալ։
Մինչև առավոտ Նինոծմինդայում Հայաստանի սահմանի մոտ 40 մեքենա էր կուտակվել։ Չնայած այն հանգամանքին, որ մարդատար մեքենաների տեղաշարժը վերականգնվել էր, նույնիսկ գիշերային ժամերին մարդկանց չէին կարողանում մաքսատնով անցկացնել։ Ինչպես հայտնել են սահմանը հատողները, մաքսատանը ինտերնետ չկար, ուստի համակարգը չէր աշխատում։
Սակայն արդեն ժամը 10:00-ին մաքսակետում սահմանը հատել ցանկացողներին սկսել են թույլ տալ անցնել Հայաստանի հանրապետություն։